ԽԻԶԱԽԸ ԿԱՄ ԱՆԵՐԿՅՈՒՂԸ

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Մայրենի, Uncategorized | Posted on May 2, 2024

Ղազարոս Աղայան

Էլել է, չի էլել՝ մի պառավ։ Այս պառավը մի որդի է ունենում մինուճար։ Տղան երբ որ մեծանում է՝ լսում է, որ աշխարհումս շատ երկյուղալի բաներ կան, որոնցից պետք է հեռու մնալ։ Ասում է.

― Ա՛խ, ինչպե՜ս կցանկանայի, որ մեկ տեսնեի, թե ի՛նչ բան է երկյուղը։

Պառավը շատ տեղ է տանում տղային, շատերի մոտ աշակերտության տալիս, որ մեկ արհեստ սովորի, բայց նա ոչ մեկի մոտ չի մնում և ասում է մորը.

― Ես ուզում եմ տեսնել, թե ի՛նչ բան է երկյուղը․ եթե այդպիսի արհեստավոր կա՝ ինձ տուր նրա մոտ, ես այնտեղ կկենամ։

― Որդի՛, երկյուղը ո՛չ արհեստ է, ո՛չ արհեստավոր,― ասում է մայրը,― այդ բանը ամեն մարդու սրտում էլ կա. եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն՝ քո սրտումդ երկյուղ ասածը չկա, դու աներկյուղ ես։

― Մա՛յր, այդ երևի լավ բան է, որ ամեն մարդի սրտում էլ կա,― ասում է տղան,― ուզում եմ ես էլ ունենալ, բայց որտե՞ղ գտնեմ, որտե՞ղ ձեռք բերեմ։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, այդպես բան չես անիլ,― ասում է պառավը և երկյուղալի դեմքով բացականչում.― Ո՜հ… որ իմանաս՝ ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան աշխարհիս երեսին…

― Որտե՞ղ են այդ սարսափելի բաները, մա՛յր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անգամ չեմ տեսնում։

― Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը[1]. ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել։

― Ուրեմն՝ նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մա՛յր։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, իհարկե կվախենաս, քար լինի՝ կհալչի նրանց երկյուղից։

Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ միայն մի պարկ ուներ շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ՝ ձեռին։

Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե՝ ուր ես գնում, նա պատասխանում էր.

― Գնում եմ երկյուղ փնտրելու։

― Գիժ կլինի սա,― ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։

Աներկյուղը գիժ չէր և ո՛չ հիմար։ Նա շատ խելոք էր մտածում, բայց երբեք խելոք չէր խոսում։ Նա տեսնում էր, որ իր շրջապատի մարդիկը բոլորն էլ հիմար են, ոչ մեկն իր նման չի մտածում, այս պատճառով ինքն ավելի ևս հիմարանում էր և նրանցից ավելի էլ հիմար բաներ ասում։ «Շատ էլ որ ասեմ, թե՝ ես իմաստուն եմ, ո՞վ կհավատա»,― մտածում էր Աներկյուղը. «Լավն այն է, որ գործով ցույց տամ, թե՝ ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։

Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը։ Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո, երբ այդ գիժ համարվածները դառնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպե՛ս նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։

Մեր Աներկյուղը գլխիցը ձեռք վեր առած՝ գնաց հասավ քառասուն հարամիների բնակարանը։

Մի ահռելի ժայռի մեջ էր նրանց բնակարանը։ Ժայռի մեջը փուչ էր, ու բազմաթիվ միջանցքների ու սենյակների պես բաներ կային նրանում։ Հին ժամանակները այդտեղ երկաթահանք էր եղել։ Հանքահանները, ժայռը փորելով՝ հանել էին երկաթաքարը, ով գիտե քանի հարյուր տարի, և մեջեմեջ սյուներ թողնելով, որ ժայռը վերևից չփլչի, շինել էին ստորլեռնյա ահագին մաղարեք[2], զաղեք[3], քարայրներ, որոնցից ամեն մեկը մյուսի հետ միացած էր մի միջանցքով և առանձին ճանապարհով դեպի դուրսը։

Հարամիների համար այդ բնակարանը մի անմատչելի ապաստարան էր։ Պատ և տանիք չուներ, որ քանդեին, ահագին սարին ի՞նչ կարող էին անել, իսկ ներսը մտնել կարող էին միայն հատ-հատ, և ո՞վ կհամարձակվեր ինքն իրան քառասուն հարամու բերանը գցել։ Այս պատճառով ահա այդ քառասուն հարամիքը ահ ու սարսափ էին տարածել շրջակա գյուղերի և քաղաքների վրա։ Գազանների պես դուրս էին գալիս իրանց անմատչելի տնից ու հարձակվում էին քարվանների, հոտերի, նախիրների և քաղաքների ու գյուղերի վրա և թալանում, կողոպտում, հափշտակում ամենայն ինչ, մինչև անգամ շատ աղջիկ ու կնիկ, և բերում լցնում իրանց բնակարանը։

Ահա՛ այս բնակարանը գնաց Աներկյուղը։

Եթե Աներկյուղը ոչ մի երկյուղ չուներ հարամիներից, հարամիքը ավելի ևս երկյուղ չէին ունենալ նրանից ու պիտի ընդունեին իբրև մի անմեղ տղայի, որ դեռ չգիտե, թե՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

– Ո՞ր քամին է բերել քեզ մեզ մոտ,- հարցրեց նրան ավազակապետը,- ո՞ւր ես գնում և ինչո՞ւ համար ես եկել մեզ մոտ։

Աներկյուղը պատասխանեց.

– Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ՝ ի՞նչ բան է երկյուղը։ Լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ, թե՝ ի՛նչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից։

Ավազակապետը ծիծաղեց տղայի պարզամտության վրա և ասաց.

– Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց՝ իրանց ունեցածից, իրանց սիրած բանից։ Իսկ դու, որովհետև ոչինչ չունես և զուրկ ես նույնիսկ Աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։

– Բայց ես ուզո՛ւմ եմ վախենալ. ինչպե՞ս անեմ, ուրեմն, և ո՞ւր գնամ, որ վախենամ, որ իմանամ, թե՝ ի՛նչ բան է վախը։

– Եթե այդքան ցանկանում ես՝ մեզ մոտ կաց և կտեսնես։

– Շատ շնորհակալ կլինեմ,– ասաց Աներկյուղը և անձնատուր եղավ ավազակապետին։

Ավազակապետը մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ-հաստ ու խիտ մազերով հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, բայց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն էր, ինչպես մի սարի լանջ, և բրդբրդոտ, ինչպես խոզի բաշ։ Վիզն այնպես հաստ էր, ինչպես մի մամռապատ կոճղ, և այնպես ջլուտ, որ կարծես ցուլի վիզ լիներ։ Եթե Աներկյուղը վախկոտ լիներ՝ նրան տեսնելուն պես կսարսափեր, բայց ավազակապետը նրան թվաց իբրև մի գոմեշ կամ ուղտ, որոնք չնայած իրանց արտաքին ահռելիությանը՝ սովոր մարդկանց վրա ոչ մի երկյուղ չեն ազդում, այլ իրանք են վախենում նրանցից։ Աներկյուղն այնպես էր նայում հսկայի վրա, ինչպես գոմեշ խրտնեցնել և վախեցնել ուզող մի երեխա։

– Այս տղան մեզ շատ պետք կգա,– ասաց ավազակապետը մյուսներին։- Մենք սրան կարող ենք լրտես շինել և ուղարկել զանազան տեղեր, ուր մեզ չի կարելի գնալ։ Բայց պետք է նախ և առաջ փորձել սրա աներկյուղությունը։

Աներկյուղին սիրով պահպանեցին մի քանի օր. նրան ձիապահի և խոհարարի պաշտոն տվին, և հետո, նրա աներկյուղությունը փորձելու համար, ավազակապետն ասաց նրան.

– Այս քանի օր է՝ փորս սաստիկ ցավում է, եթե մի լավ հալվա եփես ինձ համար, ես կուտեմ և կառողջանամ. միայն թե՝ այդ հալվան պիտի եփես այսինչ գերեզմանատանը գիշեր ժամանակ և այն էլ՝ նոր թաղած մեռելի կողքին։

Այս պատվերը տվավ ավազակը, իսկ ինքը վաղօրոք գնաց մտավ իր ասած գերեզմանումը թաք կացավ։

Երբ լավ մթնեց՝ Աներկյուղը նույն տեղը կրակ վառեց և սկսեց հալվան եփել։ Շերեփը ձեռին խառնում էր հալվան ու մի երգ մռմռում քթի տակին։ Բայց ահա տեսնում է, որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ՝ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես։ Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։ Նա ներս է քաշում կուռը (թևը), տվածն ուտում է և էլի մեկնում ձեռքը։ Աներկյուղը մեկ էլ է լցնում շերեփը հալվայով, հովացնում և ածում մեռելի ափը։ Այսպես կրկնվում է երեք անգամ։ Բայց չորրորդ անգամ էլ որ մեկնում է՝ նա, փոխանակ հալվայի, կրակոտ խանձուղով խփում է ձեռքին և ասում.

– Քեզ պես անամոթ մեռել չեմ տեսել, բավակա՛ն է ինչքան որ կերար. բոլորը որ քեզ ուտացնեմ, էլ իմ աղային ի՞նչ տանեմ. եթե որ այդպես ուտելու ախորժակ ունեիր, էլ ո՞ւր էիր մեռնում. երևի, բանից ես փախել և ընկել մեռելների կարգը։

Մեռելը մեկ էլ է պարզում ձեռքը։

– Ասացի, որ էլ չե՛մ տալ, խելք ունես՝ ձեռքդ ե՛տ քաշիր, թե չէ՝ կրակով կայրեմ։

Մեռելը չուզեց ձեռքը ետ քաշել, Աներկյուղը պինդ բռնեց ձեռքիցը և խանձուղով այրեց։ Հսկան վեր թռավ տեղիցը և ընկավ Աներկյուղի վրա, բայց նա իր անվեհերությունը չկորցրեց, այլ՝ ջուխտ ոտները գրկեց և հսկային գետին գլորեց։ Նա վեր կացավ փախավ, որ Աներկյուղը իրան չճանաչի։ Աներկյուղը հալվան տարավ ավազակապետին տվավ և պատմեց մեռելի արարմունքը։

– Օ՜… այդպես բան չի լինիլ,– ասաց նա,– երևի վախեցել ես, և աչքիդ այդպես է երևացել։

– Կարելի է,– ասաց Աներկյուղը՝ չիմանալով, թե ի՛նչ բան է աչքին երևալը.– ուրեմն, եթե վախն այդ է՝ ես նրա գլխին լավ օյին դրի։

Ավազակապետը այս փորձից հետո Աներկյուղին շինեց իր լրտեսը և լրաբերը։ Նրան ուղարկում էր ամեն տեսակ վտանգավոր տեղեր, և նա գնում էր երբեմն ձիով, երբեմն ոտքով և ամեն հանձնարարություն այնպես էր կատարում, որ ավազակներն իրանց նպատակին չհասնեն և հաջողություն ունենալու տեղ անհաջողության հանդիպեն։

Այս պաշտոնի մեջ նա բավական վարժվեցավ թուր և նիզակ բանացնելում, ձիով ու հետի արշավանք անելում և դարձավ ավազակների մեջ ամենից կտրիճը, բայց ավազակ չդառավ, այլ՝ ավազակներ կոտորող։ Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի՝ նրանց զգուշացնում էր, թե ի՛նչ տեղ պիտի իջնեն, և իմաց էր տալիս, թե՝ այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ. երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարվանի և թե՛ գյուղի վրա՝ նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա. որի՝ գլուխը ջարդում, որի՝ կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ Մեկ, երկու, երեք այսպես որ արավ՝ ավազակապետի սիրտը կասկած ընկավ, և այն մտքին եկավ, որ այս բանն անողը Աներկյուղն ի՛նքն է և ո՛չ ուրիշ մարդ…

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Uncategorized | Posted on May 1, 2024

 

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

Advertisement

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
  3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • ա/ճամփորդեց
  • բ/պետք է վճարեք
  • գ/ասաց
  • դ/երազում էր
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար ․․․․․ :
բ/Խաչն իմն է, ․․․․․ ես գիտեմ:
գ/Փողոցում ․․․․․․․ փողոցում էլ կկորցնես:
դ/․․․․․․ գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
                                     
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

մաթեմատիկա 09.04.2024թ

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Uncategorized | Posted on April 9, 2024

  1. Լրացրու նախադասությունը։
    Զանգվածի չափման միավորներն են՝ տոնա տոննա,կիլո,գրամ ։
    Երկարության չափման միավորներն են՝մետր,սանտիմետռ,միլիմետր,դմ,կիլոմետր։
    Ժամանակի չափման միավորներն են՝ ,միլիմետր,վարկյան․րոպե,ժամ։
    Մակերեսի չափման միավորներն են՝ ․․․։
    Արագության չափման միավորներն են՝ կմ/ժ,մ/ժ։
  2. Հաշվիր բանավոր և գրիր պատասխանը։
    215 : (2451 — 2450) — 125 x (422-422) — 215=0
    3 x 425 + 2 x 425 + 5 x 425=4250
    198 + 298 + 398 + 498=1392
    345 + 652 — 652=345
  3. Թվի և նրա կեսի գումարը 90 է։ Ո՞րն է այդ թիվը։60
  4. Ավտոմեքենան 3 ժամում անցավ 180 կմ։ Այդ նույն արագությամբ նա գնաց ևս 2 ժամ։ Որքա՞ն ճանապարհ անցավ մեքենան այդ 5 ժամում։300km
  5. Գտիր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։121 122
  6. Գտիր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։220 222
  7. Արտահայտիր նշված միավորներով։
    1/5 մ =20 սմ
    1/20 մ = 5 սմ
    1/25 կմ = 40 մ

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Uncategorized | Posted on March 29, 2024

Բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով։ Մաս 2։

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Uncategorized | Posted on March 14, 2024

Սիրելի սովորողներ նախ միասին վերհիշենք բամանիշ թիվը միանիշ թվի բաժանելու քայլաշարը՝

Օրինակ՝ 147։3=49  

Սյունակաձև՝

1473 
 12 49
 27  
  27  
   0  
.49 
  3 
147 
    

Ստուգում՝

Նույն քայլաշարով էլ կատարվում է բազմանիշ թիվը երկնիշ թվի վրա բաժանումը.

Օրինակ՝ 14280։14=1020

Սյունակաձև՝                         

1428014  
 14   1020
  28     
   28     
    0     
          

Ստուգում՝

 .1020    
    14    
 +4080    
 1020     
 14280    
          

Առաջադրանքներ

  • Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով՝

1)  4375։35

 437535             
 35   125           
  87                
  70                
  175               
  175               
    0               
                    
                    
                    

2)   8468։58

 846858             
 58  146            
 266                
 232                
  348               
  348               
    0               
                    
                    
                    

3)   43500։29

 4350  029            
 29   1500          
 145                
 145                
 000                
                    
                    
                    
                    
                    

4)   454500։45

45450045            
45    1100          
0045                
  45                
  00                
                    
                    
                    
                    
                    

10)   8910։22

891022              
88  45              
0110                
 110                
 000                
                    
                    
                    
                    
                    

Բնագիտություն

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Uncategorized | Posted on December 17, 2023

https://narekbaghdasaryan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Uncategorized | Posted on December 5, 2023

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։

90

  • Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։

\1կմ  700գրամ

  • Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 3, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը:

2023թ

  • Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ 300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։

2450

  • Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

12    5 

  • Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

փւճճ

  • Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 3-ով, հետո  2020-ով, ապա կստանանք

 թջթփ

  • Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
    180
  • Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։

180

  1. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Որքա՞ն ժամանակում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։

1ժ  20ր

  1. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։

Մեկ  տոնածառը երկու  հոգով  զարդառում  են  մեկ  ժամ  քսան  րոպե ։իչքան  րոպեյում   կզարդարեն  չորս  հոգին

Мальчик-огонек

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Ռուսերեն, Uncategorized | Posted on November 16, 2023

Жил на свете маленький горячий Огонёк. И очень ему хотелось сделаться мальчиком, чтобы у него были руки, ноги, глаза — словом, всё, как у ребят.
Фея сделала его мальчиком, но сказала, что от всех ребят. Огонёк будет тем отличаться, что если попадёт в воду — погаснет, и не будет ни мальчика, ни Огонька. Вот так и появился в большом и весёлом доме, где жило много ребят, мальчик-Огонёк.

Крепко он дружил с ребятами. Всегда были они вместе, только на реку купаться Огонёк не ходил.
Как-то случилось, что Огонёк был один на берегу реки. Шёл он и улыбался — просто так: солнцу, речке, деревьям, траве. И вдруг увидел: тонет мальчишка, голова едва видна над водой.
Что делать? Вспомнил Огонёк слова волшебницы: «Попадёшь в воду – погаснешь, и не будет тогда ни мальчика, ни Огонька». Вспомнил и … бросился в воду. Подплыл, поддержал мальчишку.
И тут почувствовал, что начал гаснуть, что руки и ноги перестали слушаться, а глаза видеть. Из последних сил плывёт он. Вытащил на берег мальчишку. Выбрался и сам. Выбрался и погас.
Лежат на песке чёрные угольки — погасший мальчик-Огонёк. Всё это с высокого неба видело Солнце. Ясное, справедливое. Оно собрало все свои лучи в один сильный, живой и горячий луч. Направило Солнце луч на погасшего мальчика-Огонька и снова зажгло его. И пусть мальчишкой он не стал, но сделался уже не Огоньком, а большим Огнём с таким же добрым и мужественным сердцем.

1.Вопросы и задания

  1. Чем отличался Огонёк от всех ребят?
  2. Как Огонёк превратился в мальчика?
  3. Почему мальчик-Огонёк бросился в воду?
  4. Какое сердце у Огонька? Почему Солнце помогло Огоньку?
  5. Кто справедливее — солнце или Фея? Почему?
  6. Как бы вы поступили на месте мальчика-Огонька?
  7. Почему сказка называется «Мальчик-Огонёк»?

2. Соедините стрелками слова. Составьте со словами предложения.

М.к.ы.р.п

новые-игрушки

красивая-девочка

яркае-солнце

длинное-псьмо

новая-книга

4.Вставьте букву А или

шлапа, ряд, мал, дятел, раки, масо, грядка, палка, мач, аист, арбуз, мак, каряндяш, корь, яблоки, ярмарка

Лгун

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Ռուսերեն, Uncategorized | Posted on November 1, 2023

Мальчик стерёг овец и, будто увидев волка, стал кричать:

Помогите! Волк! Волк!
Прибежали люди и увидели, что мальчик говорит неправду. Так сделал
он два или три раза.
Однажды и вправду волк прибежал. Мальчик стал кричать:

Сюда, сюда скорей, волк!

Люди подумали, что он опять обманывает, — не послушали его. Волк
увидел, что бояться нечего и перегрыз всё стадо.

Словарь

стеречь (стерёг) – сторожить, հսկել
грызть – կրծել
вправду — на самом деле

Вопросы

  1. Почему люди не помогли мальчику?

Потому что  он  врал.

  • Почему басня называется «Лгун»?

Потому что  мальчик  всегда  лгал 

  • Прочитайте пословицы и выберите подходящую для заглавия басни:
    «Ложь человека не красит.»
    «Один раз солгал — навсегда лгуном стал.»
    «Тысяча неправд не стоит одной правды. «

2.Отгадай загадку

Они обычно для шитья;
И у ежа их видел я;
Бывают на сосне, на ёлке,
А называются — иголки

3.Найдите и подчеркните слова, которые отвечают на вопросы КТО? и ЧТО?
Все козлята любят петь.
Все телята любят петь.
Все кудряшки на барашке
Любят песенки свистеть

иголки

4.Придумайте и запишите маленькие предложения.
девочка (что делала?) играла.

ветер (что делал?) дул.
мальчики (что сделали?)упали.

звезда (что делала?)упала.
солнце (что делало?)сверкало.

дети (что делали?)играли футбол.

  • Впишите подходящие по смыслу слова, чтобы получились предложения.
    Зимой дети играли во дворе.
    Они из снега слепили снеговика .
    Руки у них золотые .
    Зато снеговик получился изумительным.

Лгун

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Uncategorized | Posted on October 30, 2023

Мальчик стерёг овец и, будто увидев волка, стал кричать:

Помогите! Волк! Волк!
Прибежали люди и увидели, что мальчик говорит неправду. Так сделал
он два или три раза.
Однажды и вправду волк прибежал. Мальчик стал кричать:

Сюда, сюда скорей, волк!

Люди подумали, что он опять обманывает, — не послушали его. Волк
увидел, что бояться нечего и перегрыз всё стадо.

Словарь

стеречь (стерёг) – сторожить, հսկել
грызть – կրծել
вправду — на самом деле

Вопросы

  1. Почему люди не помогли мальчику?

Потому что  он  врал.

  • Почему басня называется «Лгун»?

Потому что  мальчик  всегда  лгал 

  • Прочитайте пословицы и выберите подходящую для заглавия басни:
    «Ложь человека не красит.»
    «Один раз солгал — навсегда лгуном стал.»
    «Тысяча неправд не стоит одной правды. «

2.Отгадай загадку

Они обычно для шитья;
И у ежа их видел я;
Бывают на сосне, на ёлке,
А называются — иголки

3.Найдите и подчеркните слова, которые отвечают на вопросы КТО? и ЧТО?
Все козлята любят петь.
Все телята любят петь.
Все кудряшки на барашке
Любят песенки свистеть

4.Придумайте и запишите маленькие предложения.
девочка (что делала?) играла.

ветер (что делал?) дул.
мальчики (что сделали?)упали.

звезда (что делала?)упала.
солнце (что делало?)сверкало.

дети (что делали?)играли футбол.

  • Впишите подходящие по смыслу слова, чтобы получились предложения.
    Зимой дети играли во дворе.
    Они из снега слепили снеговика .
    Руки у них золотые .
    Зато снеговик получился добрым.
Skip to toolbar