Թռչունի մտածմունքը

0

Posted by Նարեկ Բաղդասարյան | Posted in Անգլերեն, Ես և շրջակա աշխարհը, Ճամփորդություններ, Մայրենի, Ռուսերեն, մաթեմատիկա, Uncategorized | Posted on September 16, 2022

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,


Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,տԱմեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

հարդ-դարման

առատ-շատ

  • Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

  • Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,


Ու մայրս է շինում։

  • Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:
  • Թռչունին նամակ գրիր
    Բարև, իմ անունը Նարեկ է: Ես 8 տարեկան եմ:

Skip to toolbar