Ջ-Ճ-Չ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մի շարք բառերում ր-ից, ձայնավորից և ղ-ից հետո լսվող չ հնչյունը գրվում է ջ։
տառով։
աղջիկ
ողջ
չղջիկ
առաջ մեջք
աջ վայրէջք
արջ
թրջել
վերջ
Մյուս բոլոր դեպքերում ջ–ի և չ–ի գրությունն ու արտասանությունը
համապատասխանում են՝ անուրջ, գեղջուկ, եղջյուր, էջ, կամուրջ, միջատ, աչք,
դարչին, զեղչ, կտրիչ, ոչխար, Սոչի, փուչ։
Ճ-ի գրությունն ու արտասանությունը միշտ համապատասխանում են՝ ալոճ,
աճ, գաճաճ, գոճի, խոճկոր, կտրիճ, ճանճ և այլն։
1. Ընդգծի՛ր տասը բառ, որոնցում ջ տառն արտասանվում է ջ՝ հաջողություն,
խոխոջյուն, անշեջ, մարմաջ, արջ, մրջյուն, աջահամբույր, աջակողմյան,
միջանցք,
հրշեջ, միջոց, մղձավանջ, Իջևան, կամուրջ, վայրէջք, առաջարկություն,
դաջվածք։
2. Բաց թողած տեղերում լրացրու՛ ջ, ճ, չ տառերը՝
առաջին, ակնակապիճ, առնչություն, արջուկ, առողջություն,
աղճատել,
ալոճենի, աղճամուղճ, արջաբույն, գերաջ, աջպարար, բաղարճ, գոչի, այծեղջյուր, բաջկոն, գրճատուփ։
անաչառ, բվեճ, դաչել, գաղթօջախ, եղջերու, միջատ, գաղճ, անրջել, երկարաճիտ, շուրջպար, հախճապակի, երջանկություն, ընճացք, Էջմիածին,
ողջույն, հեճուկս, թրջել, թարթիչ։
3. Օգտվելով հոմանիշների բառարանից՝ գրի՛ր տրված բառերին իմաստով
մոտ մեկական բառ, որոնցում լինի ջ կամ չ տառը՝ դև – ……, թաց – ……,
դուստր – ……, խնդրել – ……, ծիտ – ……, հիանալ – ……, իրազեկ – ……, սին – ……,
իսկույն – ……, համբույր – ……, թիկունք – ……, մթին – ……, խանգարել – ……։
Օրինակ՝ ղեկավար – կառավարիչ։
4. Բաղադրյալ բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ վերականգնելով արմատի
կամ ածանցի անհնչյունափոխ
ձևերը՝ անմիջապես, միջանցք, վերջնագիծ,
շրջապատ, միջավայր,
ողջամիտ, առաջնորդել, շուրջերկրյա,
առաջադիմություն
։
5. Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառակապակցություններով՝ անզիջում
բնավորություն, անաչառ ուսուցիչ, զղջալ արարքի համար, վաղորդյան
աղջամուղջ, խառնիճաղանջ ամբոխ։
6. Կազմի՛ր բաղադրյալ բառեր արձակ, բարձր փորձ, դարձ, համ-, ել, անոթ,
-ություն, շուրջ, փոխ-, տարի, -ուրդ, գիր, դիր, առու, հեր, լայն, -անք,
ընդ-, բաց-, ձայն, -ված արմատների և ածանցների միացումով։